Аpple-ի նոր, տպավորիչ գովազդային հոլովակը

MacBook Pro-ի նոր գովազդային հոլովակը պատմում է այն մասին, թե ինչպես են գաղափարները շարժում աշխարհը առաջ: Ներկայացված է, թե որ գաղափարների մասին է գնում խոսքը: Դրանք են նշանակալից հայտնագործությունները, ինչպիսիք են կրակը, գնացքները, հեռուստասեսությունը, բջջային կապը և այլն: Զուգահեռ դրան, մեծ քանակի էլեկտրական լամպեր հերթով պայթում են` խորհրդանշելով մարդկանց անընդհատ ծագող գաղափարները:
Եվ այն պահին, երբ դիտողը սկսում է մտածել, որ Apple-ը ցանկանում է դնել իր արտադրանքը միևնույն շարքում իսկապես կարևոր հայտնագործությունների հետ, ընկերությունը բարձրաձայնում է հոլովակի իրական գաղափարը:

Գաղափարները շարժում են աշխարհը առաջ: Ներկայացնում էնք գործիք ձեր բոլոր գաղափարները իրագործելու համար: Նոր MacBook Pro-ն:

 

Аpple-ի նոր, տպավորիչ գովազդային հոլովակը

Նախորդ գրառումները

Մեկնաբանություններ

մեկնաբանություն