Հայտնի լուսանկարիչը համեմատել է բոլոր սերունդների iPhone-երի տեսախցիկները
Համաձայն վիճակագրության, iPhone-ը ամենատարածված հեռախոսն է, որով նկարահանված լուսանկարները հրապարակվում են սոցիալական կայքերում: Այս պահի դրությամբ iPhone-ը փոխել է 8 սերունդ, ընդ որում վերջին սերնդի հեռախոսի մեջ կարելի է տեսնել տեսախցիկի զգալի բարելավում, որի թույլտվությունը հասել է 12 ՄՊ:
8 տարվա ընթացքում iPhone-ի տեսախցիկների էվոլյուցիային հետևելու նպատակով լուսանկարիչ Լիզա Բեթանին օգտագործել է iPhone-ի բոլոր 9 մոդելները, սկսած ամենաառաջինից և վերջացրած վերջերս շուկա դուրս եկած iPhone 6s-ով, և փորձարկել դրանք տարբեր ռեժիմներով` մակրո, ցերեկային լուսավորություն, թույլ լուսավորություն, դիմանկար, արևածագ, արևամուտ և այլն: Տարբեր սերունդների iPhone-երի լուսանկարչական հնարավորությունները կարելի է համեմատել ստորև բերված լուսանկարներով: