Apple-ը ներկայացրել է նոր iPhone SE

Նոր iPhone SE-ն հանդիսացավ լայն տարածում ստացած iPhone 5S մոդելի շարունակությունը: Նոր մոդելի շնորհանդեսը տեղի ունեցավ երկուշաբթի օրը ԱՄՆ-ում:
Նոր iPhone SE-ն դարձավ ամենահզոր կոմպակտ սմարտֆոնը աշխարհում: A9 պրոցեսորը վերցված է iPhone 6s մոդելից, այսինքն նորույթն երկու անգամ հզոր է iPhone 5S-ից, իսկ վիդեոի արտադրողականությունը միանգամից երեք անգամ ավելին է, այնպես որ նույնիսկ այդպիսի կոմպակտ հեռախոսի վրա հնարավոր կլինի խաղալ ցանկացած խաղ և օգտվել ամենածանր հավելվածներից:
Ընդհանուր ներկայացվեց 4 գունային լուծում` սև, արծաթագույն, ոսկեգույն և բաց վարդագույն:
Փոքր iPhone-ում տեղադրված է 12ՄՊ տեսախցիկ և նկարների մշակման նոր պրոցեսոր, որը թույլ կտա անել մինչև 63ՄՊ պանորամային լուսանկարներ: Իսկ վիդեոն կարելի է նկարել արդեն 4K ռեժիմում:
Մեծ հույսեր էին կապվում պրոցեսորի հետ, և նրանք արդարացան: Սմարտֆոնը իսկապես կառուցված է հզոր A9 պրոցեսորի հիման վրա, ունի 2ԳԲ օպերատիվ հիշողություն և երկու լուծում` 16ԳԲ և 64ԳԲ ներքին հիշողություններով:
Իսկ օրինակ 3D-Touch էկրան iPhone SE-ում չի լինելու, այլապես գինը կլիներ ավելի բարձր, սակայն 4 դյույմանոց էկրանի դեպքում դա այդքան էլ մեծ թերություն չէ:
Նոր մոդելի գինը կկազմի 399 դոլար:
Սկզբում հայտարարվում էր, որ այն վաճառքում կհայտնվի մայիսին, սակայն հետո լուրեր տարածվեցին, որ այն հասանելի կդառնա արդեն ապրիլին, այնպես որ երկար սպասել չի պահանջվի:

Աղբյուրը` http://hi-tech.mail.ru/

Նախորդ գրառումները

Մեկնաբանություններ

մեկնաբանություն